Մուտքագրեք որոնվող բառը կամ բառակապակցությունը:
Այս էջում ներկայացված են պատվիրման ձևերը և կարգը, ինչպես նաև այլ կարևոր մանրամասներ կայքից օգտվելու մասին: Տորթեր կամ խմորեղեն կարող եք պատվիրել երկու ձևով՝ զանգահարելով 091 260248 / 098 260248 հեռախոսահամարին(կարող եք նաև գրել կամ զանգել օգտվելով Viber-ից կամ WhatsApp-ից) կամ պատվիրել անմիջապես կայքի միջոցով:
Տվյալ հեռախոսահամարին կարող եք զանգել կայքում նշված աշխատանքային ժամերին (Երկուշաբթի – Ուրբաթ 10:00 – 20:00, Շաբաթ – Կիրակի 11:00 – 18:00), իսկ հավելվածների(Viber, WhatsApp) միջոցով կարող եք գրել ձեզ հարմար ցանկացած ժամի: Տորթերը պատրաստվում են ձեր կողմից պատվերը հաստատվելուց հետո, այնպես որ խնդրում ենք պատվիրել տորթը նախօրոք՝ առնվազն 1 օր առաջ:
Կայքից պատվիրել կարող եք ցանկացած օր և ցանկացած ժամի, սակայն մենք ձեզ հետ կկապնվենք աշխատանքային ժամերին: Նշենք, որ կայքից պատվիրելու դեպքում մենք կկապնվենք ձեզ հետ ձեր նշած հեռախոսահամարով՝ պատվերը հաստատելու և այն վերջնական ֆիքսելու նպատակով, պատվերը վերջնական հաստատելուց հետո դուք չեք կարող հրաժարվել պատվերից: Ստորև նկարագրված է կայքից տորթեր պատվիրելու կարգը:
1. Առաջին հերթին, տորթ պատվիրելու համար պետք է ստուգել տեսականին և ընտրել որևէ տորթ: Դրա համար գնում ենք Օնլայն Խանութ էջը (հետևյալ հղմամբ – https://torter.org/shop/ կամ օգտվելով կայքի մենյուից): Այս էջում գտնում ենք մեր նախընտրած տորթը և սեղմում ենք “ընտրել” կամ զամբյուղի նշանի վրա:
2. Զամբյուղի նշանի վրա սեղմելուց հետո կբացվի տվյալ տորթի էջը: Այստեղ պետք է ընտրել քանակը (քանի հոգու համար պետք է նախատեսված լինի տորթը) և սեղմել “Ավելացնել զամբյուղին” կոճակը:
3. Այնուհետև տորթը կավելացվի զամբյուղին: Պահեք մկնիկը զամբյուղի վրա և սեղմեք “Ստուգել Զամբյուղը”:
4. Զամբյուղի Էջում սեղմեք “Պատվիրել” կոճակը:
5. Պատվիրել էջում ձեզ մնում է լրացնել անհրաժեշտ տվյալները և Հաստատել պատվերը:
AMD12,000 – AMD22,000