Հասցեն՝ Ամենաքաղցր երկիրը աշխարհում՝ Հայաստան

Ձեր կարծիքը կարևոր է

Հաճախորդների կարծիքներ

Անի

Շնորհակալ եմ ձեզանից, տորթը շատ համեղ էր բայց էլ ավելի համով կարող էր լինել 🙂 հենց դրա համար էլ գնահատել եմ 4 գնահատականով

Քաղցրի սիրահար

մերսի ամեն ինչ շատ լավ եր, խորհուրդ կտամ բոլորին փորձել, շատ համեղ են պատրաստում

Merry

Շատ համեղ եր, առաքումն էլ պատշաճ ու ժամանակին !!!

Տորթեր – Torter.org

Հարգելի հաճախորդ, ողջունում ենք ձեզ: Torter.org կայքում դուք կարող եք պատվիրել համեղ տորթեր և թխվածքներ: Մեր թխվածքները ոչ միայն համեղ են այլ նաև գեղեցիկ ձևավորված և համոզված ենք, որ կբավարարեն նույնիսկ մեր ամենաքմահաճ հաճախորդին: Մեր տորթերը կուրախացնեն ձեզ և ձեր հյուրերին տոնական առիթների ժամանակ կամ ուղղակի այն դեպքերում երբ համեղ ուտել եք ուզում: Մեր հմուտ խմորեղենի մասնագետները պատրաստ են քաղցրացնել ձեր առօրյան: Կայքից օգտվելը շատ պարզ է և հասարակ, սակայն եթե ինչ-որ բան պարզ չէ կարող եք  ծանոթանալ կայքից օգտվելու կանոններին և այլ մանրամասնեին կայքի համապատասխան էջերից:

Համեղ թխվածքները, ըստ պատմաբանների, հարուստ պատմություն ունեն: Առաջին պատմական նշումները թխվածքների մասին գրանցվել են մ.թ.ա. 7-րդ դարում Պարսկական կայսրությունում, իսկ 17-րդ դարում անգլիացի խոհարարները սովորեցին, թե ինչպես պատրաստել բազմաշերտ տորթեր: Արդեն 18-րդ դարում Ամերիկայում հասարակ և համեղ տորթերը իրենց նկարներով տեղ էին գտնում խոհարարական մի շարք գրքերի առաջին էջերում: Այնպես որ, կարելի է համոզված ասել, որ թխվածքները նորություն չեն մարդկության համար: Տան պայմաններում շատ ավելի հեշտ է թխել պարզ բաղադրատոմսով թխվածքներ, այդ իսկ պատճառով տանը թխվածք պատրաստելիս տնային տնտեսուհիները հիմնականում ընտրում են պարզ բաղադրատոմսեր:

Հաճախ տանը տորթեր չեն պատրաստում, զբաղվածության, հոգնածության կամ ուղղակի ազատ ժամանակ չլինելու պատճառով: Ահա թե ինչու ենք մենք առաջարկում շատ ավելի հարմար տարբերակ: Հավանաբար բոլորիս ընտանիքներում էլ կան սիրված ընտանեկան տորթեր, որոնք ժամանակին պատրաստել են մեր տատիկները կամ մայրիկները տոնական առիթով կամ ուղղակի առանց առիթի: Մենք աշխատում ենք այնպես պատրաստել, որպեսզի մեր թխվածքները առավելագույնս ձեզ հիշեցնեն այդ սիրված թխվածքների համերը: Մենք կաշխատենք առավելագույնս մեծացնել մեր թխվածքների տեսականին, որպեսզի ձեր համար ընտրություն կատարելը հեշտ լինի:

Հատկապես կանայք շատ են սիրում թխվածքներ, բայց դա վատ կերպով է անդրադառնում նրանց կառուցվածքի վրա: Այդ իսկ պատճառով, որպեսզի նրանց կառուցվածքը չտուժի խորհուդ է տրվում ուտել հիմնականում ցածր կալորիականությամբ թխվածքներ: Մի մոռացեք, գիրանալը շատ հեշտ է, իսկ գեղեցիկ կառուցվածքը պահպանելը կամ նիհարելը՝ ոչ այդքան:

Հույսով ենք ձեզ դուր կգան մեր տորթերը և դուք չեք մոռանա խորհուրդ տալ ձեր հարազատներին և ծանոթներին նույնպես օգտվել մեր կայքից: Մաղթում ենք ձեզ հաճելի օր և համեղ գնումներ 🙂